Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ժամանել են Իսրայել։
Նրանց դիմավորել է Քնեսեթիի խոսնակ Ամիր Օհանան։
Ինչպես «Twitter»-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, նա ցանկանում էր իր համերաշխությունը հայտնել Իսրայելի ժողովրդին։
«Ես եկել եմ Իսրայել Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ՝ մեր համերաշխությունը հայտնելու Իսրայելի ժողովրդին՝ ՀԱՄԱՍ-ի սարսափելի ահաբեկչությունից հետո»,- գրել է Ուրսուլա Ֆոնդեր Լեյենը։
Սակայն, ինչպես Ռոբերտա Մեցոլան գրել է «Twitter»-ի իր էջում, ահաբեկչությունը չի հաղթի, և ՀԱՄԱՍ-ին պետք է վերջ տալ։
«Մենք այստեղ ենք համերաշխության ուղերձով այն բանից հետո, երբ Իսրայելը կրեց իր ամենավատ ահաբեկչությունը վերջին սերունդների ընթացքում: Ահաբեկչությունը չի հաղթի: Կարևոր է, թե ինչպես ենք մենք արձագանքում: Մենք կարող ենք, մենք պետք է կանգնեցնենք ՀԱՄԱՍ-ին և անենք այն, ինչ կարող ենք՝ նվազեցնելու հումանիտար հետևանքները»,- գրել է Ռոբերտա Մեցոլան։