Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Պիտեր Մագդյարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հունգարիայում բարեփոխումները, օրենքի գերակայության վերականգնումը և եվրոպական ուղուն վերադառնալը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդ Պիտեր Մադյարի հետ։
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Մադյարի հետ զրույցի ընթացքում նա կենտրոնացել է անհապաղ առաջնահերթությունների վրա։
«Հունգարիան վերադարձել է Եվրոպայի սիրտ, որտեղ միշտ եղել է իր տեղը։ Սա, առաջին հերթին, հունգարացի ժողովրդի համար է։ Նրանց ձայնի, նրանց արժանապատվության և նրանց ապագայի համար անվտանգ, բարգավաճ Հունգարիայում, ուժեղ Եվրոպայում», – գրել է ֆոն դեր Լեյենը սոցիալական ցանցերում։
Ինչպես բացատրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը, քննարկվել են երեք հիմնական ոլորտներ՝ օրենքի գերակայության վերականգնում, երկրի համապատասխանեցում եվրոպական արժեքներին և բարեփոխումներ, որոնք թույլ կտան Հունգարիային ազատել եվրոպական ներդրումները։