Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ջորջիա Մելոնին ժամանել են իտալական Լամպեդուզա կղզի
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ջորջիա Մելոնին ժամանել են իտալական Լամպեդուզա կղզի

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ժամանել են իտալական Լամպեդուզա կղզի։

Ֆոն դեր Լեյենի և Մելոնի կղզու այցից մեկ օր առաջ տեղի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Լամպեդուզայում՝ կապված միգրանտների հոսքի ավելացման հետ։ Միայն ընթացիկ շաբաթվա ընթացքում 8500 առանց փաստաթղթերի միգրանտներ Լամպեդուզա են ժամանել նավով։

Օդանավակայանից Եվրահանձնաժողովի նախագահն ու Իտալիայի վարչապետը մեկնել են միգրանտների տեղաբաշխման կենտրոն։ Ցուցարարների հետ զրույցում Ջորջիա Մելոնը նրանց խոստացել է քայլեր ձեռնարկել։

«Մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք»,- ասել է Իտալիայի ղեկավարը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ Ուրսուլա ֆոն Լեյենը Լամպեդուզայում է գտնվում Իտալիայի վարչապետի հրավերով, ով պահանջում է շտապ միջոցներ ձեռնարկել միգրանտների հոսքի դեմ պայքարի համար։

«Ակնհայտ է, որ Իտալիան և Եվրոպան չեն կարող ողջունել մարդկանց զանգվածային հոսքը, հատկապես, երբ միգրանտների այս հոսքը առաջնորդվում է անբարեխիղճ մաքսանենգների կողմից», – ասաց Մելոնին: