Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երկրորդ ժամկետով ընտրվել Եվրահանձնաժողովի նախագահ
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երկրորդ ժամկետով ընտրվել Եվրահանձնաժողովի նախագահ։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ընտրությանը պաշտպանել է 401 պատգամավոր, դեմ՝ 284-ը, ձեռնպահ է մնացել 15 պատգամավոր։
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը որոշ խնդիրների պատճառով այս ընտրություններում բազմաթիվ հակառակորդներ է ունեցել, որոնցից մեկը Քովիդ-19-ի պատվաստանյութերի հետ կապված գործարքների թափանցիկության բացակայությունն էր։
Բացի այդ, հուլիսի 16-ին Ռոբերտա Մեցոլան երկրորդ ժամկետով ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ։