Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եվրամիությունը պատրաստ է սկսել Ուկրաինային հատկացված 50 միլիարդ եվրոյի օգնության փոխանցումը
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եվրամիությունը պատրաստ է սկսել Ուկրաինային հատկացված 50 միլիարդ եվրոյի օգնության փոխանցումը

Եվրամիությունը պատրաստ է սկսել Ուկրաինային հատկացված 50 միլիարդ եվրոյի օգնության փոխանցումը,- այս մասին սոցցանցում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է Ուկրաինային 50 միլիարդ եվրո հատկացնելու քաղաքական համաձայնությունը եւ այն համարել կարեւոր առաջընթաց։

«Եվրոպան հավատարիմ է իր խոսքին: Մենք կշարունակենք տրամադրել շատ անհրաժեշտ ֆինանսավորում մեր խիզախ գործընկերոջը: Մեր նպատակն է մարտին սկսել փոխանցումները»,- սոցցանցում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Փետրվարի 1-ին Եվրամիությունը հավանություն է տվել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության հատկացմանը։ Կիևին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելուն աջակցել են Եվրամիության անդամ 27 երկրներ։