Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս ԵՄ անդամներին սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցությունները
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս ԵՄ անդամներին սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցությունները

Եվրահանձնաժողովը ԵՄ անդամներին խորհուրդ է տալիս սկսել Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցության բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ։

«Իհարկե, ավելի շատ առաջընթաց է անհրաժեշտ մեր միությանը միանալու համար, բայց երկիրը ցույց է տալիս, որ կարող է համապատասխանել անդամակցության չափանիշներին և իր քաղաքացիների՝ մեր ընտանիքի մաս կազմելու ցանկությանը: Ուստի այսօր մենք կորոշենք և խորհուրդ կտանք Խորհրդին սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցությունները», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո երկիրը տպավորիչ քայլեր է ձեռնարկել դեպի Եվրամիություն։

«Երկիրը մեկ տարում ավելի շատ առաջընթաց է գրանցել, քան տասը տարում»,- ասել է ֆոն դեր Լեյենը։