Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եթե Վրաստանը ցանկանում է պահպանել իր ռազմավարական կողմնորոշումը դեպի Եվրամիություն, մեզ անհրաժեշտ են կառավարության կոնկրետ գործողություններ
Եթե Վրաստանը ցանկանում է պահպանել իր ռազմավարական կողմնորոշումը դեպի Եվրամիություն, մեզ իշխանությունների կողմից կոնկրետ գործողություններ են պետք,- սոցցանցում գրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նրա տեղեկություններով՝ նա զրուցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
«Վերջերս խոսեցի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Հետընտրական իրավիճակը դեռ մտահոգիչ է։ Եթե Վրաստանը ցանկանում է պահպանել իր ռազմավարական կողմնորոշումը դեպի Եվրամիություն, մեզ պետք են կոնկրետ գործողություններ կառավարության կողմից։ Մեր ընդլայնման զեկույցը ցույց է տալիս այսպես»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սոցցանցում։