Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - Ես խստորեն դատապարտում եմ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ նողկալի հարձակումը
Խստորեն դատապարտում եմ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա կատարված նողկալի հարձակումը,- այս մասին սոցցանցում գրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Նման բռնության ակտերը տեղ չունեն մեր հասարակության մեջ և խաթարում են ժողովրդավարությունը՝ մեր ամենաթանկ ընդհանուր բարիքը: Իմ մտքերը վարչապետ Ֆիցոյի և նրա ընտանիքի հետ են»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ռոբերտ Ֆիցոյի վրա այսօր կրակել են: Նա հոսպիտալացված է։ Միջադեպը տեղի է ունեցել Բրատիսլավայի մոտ կառավարության նիստից հետո։