Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - Ես ողջունում եմ Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարը, մեզ անհրաժեշտ է ոչ միայն ժամանակավոր դադար, այլև երկարատև խաղաղության ուղի
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - Ես ողջունում եմ Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարը, մեզ անհրաժեշտ է ոչ միայն ժամանակավոր դադար, այլև երկարատև խաղաղության ուղի

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը։

«Ես ողջունում եմ Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարը, որը միջնորդվել է նախագահ Թրամփի կողմից։ Սա թեթևացում է, քանի որ այս հակամարտությունն արդեն չափազանց շատ կյանքեր է խլել։ Մեզ հիմա անհրաժեշտ է ոչ միայն ժամանակավոր դադար, այլև երկարատև խաղաղության ուղի։

Եվրոպան կշարունակի կոչ անել Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգանքի։ Մենք նաև կշարունակենք աջակցել լիբանանցի ժողովրդին զգալի մարդասիրական օգնությամբ», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև կհայտարարվի տասնօրյա հրադադար։ Հրադադարը ուժի մեջ կմտնի Վաշինգտոնի ժամանակով ժամը 17:00-ին։