Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ես Բուխարեստում եմ՝ քննարկելու մեր էներգետիկ գործընկերությունը Հարավային Կովկասի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ես Բուխարեստում եմ՝ քննարկելու մեր էներգետիկ գործընկերությունը Հարավային Կովկասի հետ

Ես Բուխարեստում եմ՝ քննարկելու մեր էներգետիկ գործընկերությունը Հարավային Կովկասի հետ,- Twitter-ում գրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Խոստումնալից գործընկերություն՝ Եվրոպայում կանաչ էներգիայի հոսքի ներուժով լի։ Էներգիա, որի վրա կարող ենք հույս դնել մեր ընդհանուր ապագայի համար»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Այսօր Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների ղեկավարները համաձայնագիր կստորագրեն «Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին»: Ստորագրման արարողությանը ներկա կլինեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհանիսը։