Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. ԵՄ-ն և Չինաստանը ընդհանուր շահ ունեն խաղաղության և անվտանգության մեջ
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. ԵՄ-ն և Չինաստանը ընդհանուր շահ ունեն խաղաղության և անվտանգության մեջ

 

«ԵՄ-ն և Չինաստանը ընդհանուր շահ ունեն խաղաղության և անվտանգության հարցում: Մենք վճռական ենք դադարեցնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Փարիզում Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո։

«ԵՄ-ն և Չինաստանը ցանկանում են լավ հարաբերություններ, և հաշվի առնելով Չինաստանի գլոբալ կշիռը, մեր համագործակցությունը կարևոր է փոխադարձ հարգանք ապահովելու, թյուրիմացություններից խուսափելու և գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու համար : ԵՄ-ն և Չինաստանը ընդհանուր շահ ունեն խաղաղության և անվտանգության հարցում:Մենք վճռական ենք դադարեցնել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես կենտրոնացել է առևտրային հարաբերություններում առկա մարտահրավերների վրա։