Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եկեք չխաբենք մեզ, Պուտինի ընկերները ցանկանում են քանդել Եվրամիությունը ներսից՝ քայքայման գործընթացով
Եկեք ինքներս մեզ չխաբենք, Պուտինի ընկերները ցանկանում են քանդել Եվրամիությունը ներսից՝ քայքայման գործընթացով, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ֆոն դեր Լեյենը նշել է, որ Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի ագրեսիվ պատերազմին զուգահեռ Եվրամիությունում աճում է նրա ձախ և աջ ծայրահեղական քաղաքական «ընկերների» հակաեվրոպական գործունեությունը։
Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ Եվրոպան այժմ կանգնած է կրկնակի գրոհի առաջ՝ դրսից և ներսից։
«Մենք հիմա մոտենում ենք այն ժամանակաշրջանին, երբ պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարությունը և Եվրոպան։ Ուկրաինայի վրա հարձակումը ցույց տվեց, որ շատ երկար ժամանակ շատերը թերագնահատում և սխալ էին հասկանում Պուտինին և նրա ծրագրած գործողությունները։ Եկեք ինքներս մեզ չխաբենք՝ «Պուտինի ընկերները» ցանկանում են ներսից քանդել Եվրամիությունը՝ քայքայման գործընթացով։ Պուտինը ցանկանում է իր օգտին ազդել այս տարի Արևմուտքի բոլոր ապագա որոշումների վրա՝ Եվրախորհրդարանի ընտրությունները հունիսին, Գերմանիայի ընտրությունները ամռան վերջին և ԱՄՆ ընտրությունները նոյեմբերին»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։