Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա, շնորհավորում եմ
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա, շնորհավորում եմ

Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա, քանի որ քայլերն իսկապես արված են, շնորհավորում եմ,- ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով, Եվրահանձնաժողովը լիովին աջակցում է Վրաստանի եվրոպական ձգտումը, Վրաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումը։

«Այդ նկրտումները, իրոք, պետք է հաշվի առնվեն իշխանության կողմից։ Նրանք պետք է սկսեն համագործակցել ընդդիմության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, իհարկե, պետք է կենտրոնանան 12 հանձնարարականների վրա, որոնք նախկինում տրվել են, իսկ այժմ հանձնաժողովը իսկապես շեշտում է, որ Վրաստանի պարագայում դրական քայլեր են արվել։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այն շատ ակտիվ ներգրավված է խորհրդարանական գործընթացներում, նաև ապաօլիգարխացման ուղղությամբ։ Մենք ունենք շոշափելի քայլեր, ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդ։ Ուստի հանձնաժողովը խորհուրդ կտա թեկնածուի կարգավիճակ ստանալ, և մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է դա, և կառավարությունը կարևոր քայլեր կձեռնարկի ԵՄ ինտեգրման ուղղությամբ։ Սա շատ կարևոր է ԵՄ-ի համար և սա է իմ հիմնական ուղերձը։ Եվրամիության ընդլայնումը շատ կարևոր է»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։