Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - Ուկրաինայի պատերազմից դասերից մեկն այն է, որ մենք պետք է լսեինք Պուտինին ճանաչողներին, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մեր ընկերներին
Ուկրաինայի պատերազմից դասերից մեկն այն է, որ մենք պետք է լսեինք Պուտինին ճանաչողներին, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մեր ընկերներին,- այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրախորհրդարանում իր ելույթում։
«Ուկրաինայի պատերազմից դասերից մեկն այն է, որ մենք պետք է լսեինք Պուտինին ճանաչողներին։ Աննա Պոլիտկովսկայային և բոլոր ռուս լրագրողներին, ովքեր բացահայտել են հանցագործությունները և վճարել դրա համար: Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մեր ընկերներին, ինչպես նաև բելառուսական ընդդիմությանը։ Մենք պետք է լսեինք մեր Միության ներսում Լեհաստանում, Բալթյան երկրներում և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հնչող ձայները: Տարիներ շարունակ մեզ ասում են, որ Պուտինը կանգ չի առնելու: Մեր բարեկամները Բալթյան երկրներում շատ են աշխատել Ռուսաստանից իրենց կախվածությունը դադարեցնելու համար։ Նրանք մեծ ներդրումներ են կատարել վերականգնվող էներգիայի, հեղուկ բնական գազի տերմինալի մեջ: Նրանք մեծ գումարներ են ծախսել, բայց ռուսական էներգառեսուրսներից կախվածությունն ավելի թանկ է»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։