Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների ձևաչափի համաձայնագիրը քայլ առաջ է դեպի Եվրամիություն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխանել է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակային ձևաչափի վերաբերյալ Եվրամիության դեսպանների համաձայնությանը։
Ինչպես նա գրել է սոցցանցում, սա հսկայական առաջընթաց է։
«Սա հսկայական առաջընթաց է դեպի Եվրամիություն ճանապարհին։ Եվրահանձնաժողովը ձեր կողքին կլինի ամեն փուլում»,- գրել է նա սոցցանցում։