Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների, Մոլդովայի ապագան մեր միության մեջ է, և ես գիտեմ, թե որքան կարևոր է եվրոպական հեռանկարը Վրաստանի շատ մարդկանց համար
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների, Մոլդովայի ապագան մեր միության մեջ է, և ես գիտեմ, թե որքան կարևոր է եվրոպական հեռանկարը Վրաստանի շատ մարդկանց համար

Ես գիտեմ, թե որքան կարևոր է եվրոպական հեռանկարը Վրաստանի շատ մարդկանց համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ։

Միաժամանակ, ֆոն դեր Լեյենը նշել է, որ Ուկրաինայի, Արեւմտյան Բալկանյան երկրների եւ Մոլդովայի տեղը Եվրոպայում է, ինչին դահլիճում հետեւել են ծափահարություններ։

«Այս խորհրդարանում բարձրաձայն ասվեց, որ Ուկրաինայի ապագան մեր միության մեջ է, որ Արեւմտյան Բալկանների տեղը Եվրամիությունում է, Մոլդովայի ապագան մեր միությունում է։ Եվ ես գիտեմ, թե որքան կարևոր է եվրոպական հեռանկարը Վրաստանի շատ մարդկանց համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։