Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ուկրաինան արժանի է այն աջակցությանը, որը կարող է ստանալ Ռուսաստանի դեմ պայքարում
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով, Ուկրաինան արժանի է այն ամբողջ աջակցությանը, որը կարող է ստանալ Ռուսաստանի դեմ պայքարում։
«Ես ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բացարձակապես դրական որոշումը»,- սոցցանցում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Եվրահանձնաժողովի նախագահը հորդորել է ԱՄՆ Սենատին հնարավորինս արագ քվեարկել օրինագիծը։
«Անդրատլանտյան դաշնակիցները միավորված են ի պաշտպանություն ազատության և ժողովրդավարության», – հավելել է ֆոն դեր Լեյենը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 60,8 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթի հատկացմանը։
Սպասվում է, որ Սենատը օրինագիծը կքննարկի հաջորդ շաբաթ, որից հետո փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ նախագահին՝ ստորագրման համար։