Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - Վերականգնվող և միջուկային էներգիայի զարգացումը դարձել է անհրաժեշտություն, միջուկային էներգիայի դերի նվազեցումը Եվրոպայի համար ռազմավարական սխալ էր
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - Վերականգնվող և միջուկային էներգիայի զարգացումը դարձել է անհրաժեշտություն, միջուկային էներգիայի դերի նվազեցումը Եվրոպայի համար ռազմավարական սխալ էր

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ Եվրամիությունը սխալ է թույլ տվել՝ նվազեցնելով ատոմային էներգիայի դերը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։

Նա ասել է, որ ատոմային էներգիայի կրճատումը գիտակցված ընտրություն էր։

«Ես կարծում եմ, որ Եվրոպայի համար ռազմավարական սխալ էր փակել հուսալի, մատչելի և ցածր արտանետումներով էներգիայի աղբյուրների ճանապարհը», – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ 1990 թվականին ԵՄ էլեկտրաէներգիայի մեկ երրորդը ստացվում էր ատոմակայաններից, սակայն այսօր այդ ցուցանիշը նվազել է մինչև 15 տոկոս։

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ էներգետիկ ճգնաժամը, որն այժմ տեղի է ունենում Մերձավոր Արևելքի պատերազմի ֆոնին, կրկին ցույց է տալիս Եվրոպայի կախվածությունը ներմուծվող վառելիքից։ Ահա թե ինչու, ըստ ֆոն դեր Լեյենի, վերականգնվող և ատոմային էներգիայի զարգացումը դարձել է անհրաժեշտություն։