Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում զոհվել է մինչև 20,000 խաղաղ բնակիչ և մինչև 100,000 ուկրաինական բանակի զինվոր
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում զոհվել է մինչև 20,000 խաղաղ բնակիչ և մինչև 100,000 ուկրաինական բանակի զինվոր

Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում զոհվել է մինչև 20 հազար խաղաղ բնակիչ և ուկրաինական բանակի մինչև 100 հազար զինծառայող, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինային բերեց մահ, ավերածություններ և անասելի տառապանքներ։ Ենթադրվում է, որ մինչ այժմ զոհվել է ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչ և ավելի քան 100 հազար ուկրաինացի զինվոր»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։