Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ռուսաստանի կողմից միգրանտների գործիքավորումը ամոթալի է, ես լիովին աջակցում եմ Ֆինլանդիայի ձեռնարկած միջոցներին
Ռուսաստանի կողմից միգրանտների գործիքավորումը ամոթալի է, ես լիովին աջակցում եմ Ֆինլանդիայի ձեռնարկած միջոցներին,- «Twitter»-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ինչպես գրում է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, նա խոսել է Ֆինլանդիայի վարչապետի հետ և աջակցում է կառավարության որոշումը՝ փակել Ռուսաստանի սահմանի մոտ չորս անցակետ։
«Ռուսաստանի կողմից միգրանտների գործիքավորումը ամոթալի է, ես լիովին աջակցում եմ Ֆինլանդիայի ձեռնարկած միջոցներին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆին սահմանապահներին, ովքեր պաշտպանում են ԵՄ սահմանները»,- գրում է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։