Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ռուսաստանի հիբրիդային մարտավարության պայմաններում Մոլդովան ցույց է տալիս, որ անկախ է, ուժեղ և ցանկանում է եվրոպական ապագա
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ռուսաստանի հիբրիդային մարտավարության պայմաններում Մոլդովան ցույց է տալիս, որ անկախ է, ուժեղ և ցանկանում է եվրոպական ապագա

Շնորհավորում եմ մոլդովացի ժողովրդին և քեզ, Մայա Սանդու: Դուք դա արել եք ևս մեկ անգամ»,- սոցցանցում գրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ֆոն դեր Լեյենն արձագանքում է Մոլդովայում անցկացված նախագահական ընտրություններին և հանրաքվեին.

«Ռուսաստանի հիբրիդային մարտավարության ֆոնին Մոլդովան ցույց է տալիս, որ անկախ է, ուժեղ և ցանկանում է եվրոպական ապագա»,- գրում է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Մոլդովայում քվեաթերթիկների 99,32 տոկոսի հաշվարկից հետո Մայա Սանդուն ունի ձայների 42,31 տոկոսը։ Ինչպես հայտնի է, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 3-ին։

Բացի այդ, Մոլդովայի սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկների 99,41%-ի հաշվարկից հետո 50,39%-ը կողմ է եվրաինտեգրմանը, իսկ 49,61%-ը՝ դեմ։