Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ռազմավարական որոշում և օր, որը կմնա մեր Միության պատմության մեջ, մենք հպարտ ենք, որ կատարել ենք մեր խոստումները և ուրախ ենք մեր գործընկերների համար
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ռազմավարական որոշում և օր, որը կմնա մեր Միության պատմության մեջ, մենք հպարտ ենք, որ կատարել ենք մեր խոստումները և ուրախ ենք մեր գործընկերների համար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սոցցանցի միջոցով արձագանքում է Եվրոպական խորհրդի այսօրվա որոշմանը։

«Առաջնորդները որոշել են սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները և Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։ Ռազմավարական որոշում և օր, որը կմնա մեր Միության պատմության մեջ։ Մենք հպարտ ենք, որ կատարել ենք մեր խոստումները և ուրախ ենք մեր գործընկերների համար»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Եվրոպական խորհրդի որոշմամբ Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։