Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Պատասխանատու  ենք ընդլայնել «Հարավային գազային միջանցքը»: Սա արդեն իսկ ԵՄ մատակարարման շատ կարևոր ուղի է՝ տարեկան մատակարարում է 8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Պատասխանատու ենք ընդլայնել «Հարավային գազային միջանցքը»: Սա արդեն իսկ ԵՄ մատակարարման շատ կարևոր ուղի է՝ տարեկան մատակարարում է 8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ

« Պատասխանատու ենք ընդլայնել «Հարավային գազային միջանցքը»: Սա արդեն իսկ ԵՄ մատակարարման շատ կարևոր ուղի է՝ տարեկան մատակարարում է 8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ»-այս մասին ասել է ԵՄ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած պրեսկոնֆերենսում:

Նրա խոսքով Ադրբեջանը Եվրամիության ամենակարեւոր էներգետիկ գործընկերն է և որ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը էլ ավելի կհզորացնի էներգետիկ գործընկերությունը։

«Նույնիսկ մինչև Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժումը ԵՄ ռուսական գազի մատակարարումն այլևս հուսալի չէր, ուստի՝ ԵՄ-ն որոշեց դիվերսիֆիկացվնել Ռուսաստանից և անցնել ավելի հուսալի գործընկերների: Ուրախ եմ, որ Ադրբեջանը նրանց թվում է։ Դուք իսկապես ամենակարևոր էներգետիկ գործընկերն եք մեզ համար և միշտ վստահելի եք եղել: Դուք կարևոր գործընկեր եք ոչ միայն անվտանգ առաքման, այլև կլիմայական չեզոքության հասնելու մեր ջանքերում:

Մեր նոր ստորագրած փոխըմբռնման հուշագիրը էլ ավելի է ուժեղացնում մեր էներգետիկ գործընկերությունը: Մեր հուշագրից ուզում եմ առանձնացնել երեք կետ. Նախ՝ մենք կկրկնապատկենք Ադրբեջանից գազի մատակարարումները ԵՄ։ Իսկապես, այս Փոխըմբռնման հուշագրով մենք պարտավորվում ենք ընդլայնել «Հարավային գազային միջանցքը»։ Այն արդեն շատ կարևոր ուղի է դեպի ԵՄ՝ մատակարարելով տարեկան 8 միլիարդ խորանարդ մետր գազ։ Մենք մի քանի տարում այս ծավալը կհասցնենք 20 մլրդ խմ-ի։ Հաջորդ տարվանից մենք արդեն պետք է հասնենք 12 միլիարդ խորանարդ մետրի մատակարարմանը։ Դա կօգնի փոխհատուցել ռուսական գազի մատակարարումների ընդհատումը և զգալիորեն կնպաստի Եվրոպա մատակարարման անվտանգությանը։

Փոխըմբռնման հուշագրի երկրորդ կարևոր կետը վերականգնվող էներգետիկայի խնդիրներն են։ Ադրբեջանը հսկայական ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Այսօր այս հուշագրով մենք հիմք դրեցինք այս ոլորտում ամուր համագործակցության համար։ Այսպիսով, Ադրբեջանը հանածո վառելիքի մատակարարից աստիճանաբար վերածվում է վերականգնվող էներգիայի շատ հուսալի և ակնառու գործընկերոջ:

«Ի վերջո, բնական գազի հարցում մեր համագործակցությունը պետք է համահունչ լինի կլիմայի համար մեր պատասխանատվության հետ: Սա ներառում է մեթանի արտանետումները: Հուշագիրը նախանշում է բնական գազի մատակարարման ողջ շղթայում մեթանի արտանետումների կրճատման հետ կապված պարտավորությունները»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։