Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Մերձավոր Արևելքում հակամարտությունների ընդհանրացումից պետք է ամեն գնով խուսափել
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խստորեն դատապարտել է Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակումը։ Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Բռնության շղթան սպառնում է անմեղ քաղաքացիների կյանքին։ Դա հանգեցնում է նաեւ տարածաշրջանում հակամարտության ընդհանրացմանը, եւ դրանից պետք է ամեն գնով խուսափել»,- ասել է ֆոն դեր Լեյենը։
Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հերթին կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը։ Քիր Սթարմերի խոսքով՝ Բրիտանիան աջակցում է Իսրայելին և ճանաչում է նրա անվտանգության ու պաշտպանության իրավունքը։
«Մենք պետք է կոչ անենք բոլոր կողմերին՝ գտնել դեէսկալացիայի ուղի», – ասել է Քիր Սթարմերը։