Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Մենք պետք է նվազեցնենք գերկախվածությունը մասնավորապես երեք ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայում, և մեծացնենք մեր ակտիվները Եվրոպայում
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Մենք պետք է նվազեցնենք գերկախվածությունը մասնավորապես երեք ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայում, և մեծացնենք մեր ակտիվները Եվրոպայում

Ես շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար։ Սա Եվրոպական քաղաքական միության ութերորդ գագաթնաժողովն է, և մենք հիմնականում քննարկում ենք անկախ Եվրոպա,- ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Երևանում, որտեղ մեկնարկում է Եվրոպական քաղաքական միության (ԵՔՄ) ութերորդ գագաթնաժողովը։

«Մենք պետք է նվազեցնենք մեր գերկախվածությունը մասնավորապես երեք ոլորտներում։ Առաջինը էներգետիկան է։ Մենք շատ գերկախված ենք ներմուծվող բրածո վառելիքից և, հետևաբար, միշտ կախված ենք ժամանակից և համաշխարհային շուկաներից։ Մենք պետք է մեծացնենք մեր ակտիվները Եվրոպայում, և դրանք են վերականգնվող էներգիան և միջուկային էներգիան։

Երկրորդ թեման, որտեղ մեզ ավելի շատ անկախություն է պետք, պաշտպանությունն ու անվտանգությունն է։ Մենք պետք է ամրապնդենք մեր ռազմական կարողությունները։ Հիմա մենք իսկապես պետք է ամրապնդենք և արագացնենք ռազմական կարողությունների ստեղծման գործընթացը։

Երրորդ տարրը հուսալի մատակարարման շղթաների հարցն է։ Հայաստանը շատ կարևոր դեր ունի այս ամենում», – ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։