Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Կարևոր է, որ Ուկրաինան միայն փոխհատուցում ստանալուց հետո պետք է մարի վարկը, մինչ այդ ռուսական ակտիվները կմնան սառեցված, սա է լուծումը, որը մենք միասին գտանք
Եվրամիության անդամ պետությունները համաձայնության են եկել Ուկրաինային ֆինանսավորելու հարցում՝ կապիտալի շուկաներից վարկ վերցնելու միջոցով՝ առաջիկա երկու տարիներին ընդհանուր 90 միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Ուկրաինան վարկը վերադարձնի միայն այն բանից հետո, երբ կստանա ռեպարացիաներ։
«Մեզ բոլորիս միավորում է մեկ հստակ նպատակ՝ արդար և կայուն խաղաղություն Ուկրաինայի համար։ Ահա թե ինչու մենք հավաքվել էինք՝ հստակ նպատակով՝ լուծել Ուկրաինայի ֆինանսական կարիքները առաջիկա երկու տարիներին։ Ուրախությամբ կարող եմ ասել՝ մենք հաջողել ենք։ Մենք հասել ենք համաձայնության, ըստ որի կարող ենք բավարարել Ուկրաինայի ֆինանսական պահանջները առաջիկա երկու տարիների ընթացքում։ ԵՄ անդամ պետությունները պայմանավորվել են ֆինանսավորել Ուկրաինային՝ ԵՄ-ի անունից կապիտալի շուկաներից վարկ վերցնելու միջոցով՝ 90 միլիարդ եվրոյի չափով։ Դա կիրականացվի ուժեղացված համագործակցության ճանապարհով, որն ապահովված է ԵՄ բյուջեի միջոցներով և միաձայն համաձայնությամբ։
Շատ կարևոր է, որ Ուկրաինան այս վարկը վերադառնա միայն ռեպարացիաներ ստանալուց հետո։ Մինչ այդ, ռուսական ակտիվները կմնան սառեցված։ Սա այն լուծումն է, որը միասին գտանք», – նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։