Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ընտրությունները վճռորոշ փորձություն են լինելու Վրաստանի ժողովրդավարության համար և վճռական պահ ԵՄ-Վրաստան հարաբերությունների ապագայի համար
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ընտրությունները վճռորոշ փորձություն են լինելու Վրաստանի ժողովրդավարության համար և վճռական պահ ԵՄ-Վրաստան հարաբերությունների ապագայի համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Զուրաբիշվիլին և Լայենը հանդիպմանն արձագանքել են սոցիալական ցանցերում։

«Ես ևս մեկ անգամ հաստատեցի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին վրաց ժողովրդի հավատարմությունը մեր եվրոպական ճանապարհն արագացնելու հարցում։ Ես ընդգծել եմ եվրոպական բարոյական աջակցության վճռական նշանակությունը, որպեսզի վրաց ժողովուրդը իրեն մեկուսացված չզգա, երբ հոկտեմբերի 26-ին հայտարարի իր եվրոպական ապագայի մասին»,- գրել է Զուրաբիշվիլին։

Ինչպես հանդիպումից հետո նշել է Եվրահանձնաժողովի նախագահը, առաջիկա ընտրությունները վճռորոշ փորձություն են լինելու Վրաստանի ժողովրդավարության համար։

«Հարգելի նախագահ, ես մեծապես հարգում եմ ձեր նվիրվածությունը Վրաստանի եվրոպական ճանապարհին: Մենք հանդիպեցինք կարևոր պահին, գալիք ընտրությունները վճռորոշ փորձություն կլինեն Վրաստանի ժողովրդավարության համար և վճռական պահ ԵՄ-Վրաստան հարաբերությունների ապագայի համար»,- գրել է Լայենը։