Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Դանիայի վարչապետի վրա հարձակվելու նողկալի արարքը հակասում է այն ամենին, ինչին մենք հավատում և պայքարում ենք Եվրոպայում
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դատապարտում է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա հարձակումը։ Այս մասին սոցցանցում գրառում է ֆոն դեր Լեյենը։
«Հարգելի Մետե, ես խորապես ցնցված էի, երբ լսեցի, որ ձեր վրա հարձակվել են այս երեկո: Ես դատապարտում եմ այս նողկալի արարքը, որը հակասում է այն ամենին, ինչին մենք հավատում և պայքարում ենք Եվրոպայում։ Մաղթում եմ ձեզ ուժ և քաջություն, գիտեմ, որ դուք երկուսն էլ առատորեն ունեք»,- գրառել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Դանիայի կառավարությունը հայտնում է, որ երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Կոպենհագենում ծեծի է ենթարկվել մի տղամարդու կողմից։ «Վարչապետը ցնցված է կատարվածից, սակայն այլ մեկնաբանություն չունի»,- հայտնել են Դանիայի վարչապետի գրասենյակից։ Դանիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը ձերբակալված է։