Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Չինաստանն ազդեցություն ունի Ռուսաստանի վրա, ինչպես ԵՄ-ն ազդեցություն ունի Ուկրաինայի վրա, մենք ակնկալում ենք, որ Չինաստանը կօգտագործի այս ազդեցությունը՝ Ռուսաստանին լուրջ բանակցային սեղանի շուրջ բերելու համար
Չինաստանն ազդեցություն ունի Ռուսաստանի վրա, ինչպես ԵՄ-ն ազդեցություն ունի Ուկրաինայի վրա։ Մենք ակնկալում ենք, որ Չինաստանը կօգտագործի այս ազդեցությունը՝ Ռուսաստանին լուրջ բանակցային սեղանի շուրջ բերելու համար, – ԵՄ-Չինաստան գագաթնաժողովից հետո ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նրա խոսքով՝ Չինաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ պատերազմի ավարտի առումով, կազդեն ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա։
«Այն, թե ինչպես է Չինաստանը շարունակելու փոխազդել Պուտինի պատերազմի հետ, որոշիչ գործոն կլինի մեր հարաբերությունների ապագայի համար։ Մենք շատ հստակ խոսել ենք այս թեմայի շուրջ։ Չինաստանն ազդեցություն ունի Ռուսաստանի վրա, ինչպես Եվրամիությունն ունի ազդեցություն Ուկրաինայի վրա, և մենք ակնկալում ենք, որ Չինաստանը կօգտագործի այս ազդեցությունը՝ Ռուսաստանին լրջորեն բանակցային սեղանի շուրջ բերելու համար։ Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է բանակցային լուծման վրա։ Մենք ցանկանում ենք բանակցային լուծում։ Ներկայումս մենք շատ ինտենսիվ տեխնիկական և քաղաքական շփումներ և քննարկումներ ենք ունենում», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։