Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ցավակցում եմ Պրահայում տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին և չեխ ժողովրդին, մենք ձեր կողքին ենք և սգում ենք ձեզ հետ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր ցավակցությունն է հայտնում Պրահայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին։ Այդ մասին նա գրում է սոցցանցում։
«Ես ցնցված եմ այն փաստից, որ այսօր Պրահայում մի քանի կյանք է կորել։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ողջ չեխ ժողովրդին։ Մենք ձեր կողքին ենք և սգում ենք ձեզ հետ»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Պրահայի կենտրոնում գտնվող Կարլի համալսարանում զինված անձը կրակ է բացել. Լրատվամիջոցի տվյալներով՝ հրաձգության հետեւանքով տասը մարդ է զոհվել, իսկ վիրավորների թիվը հասել է 25-ի։
Չեխիայի ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը վնասազերծվել է։
Յան Պալախ հրապարակում գտնվող համալսարանի շենքից մարդկանց տարհանել են, հրապարակն ու նրա հարակից փողոցները արգելափակվել են։ Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները։