Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Այսօր ուշագրավ օր է և մեկ քայլ առաջ Վրաստանի համար
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Այսօր ուշագրավ օր է և մեկ քայլ առաջ Վրաստանի համար

Այսօր ուշագրավ օր է և մեկ քայլ առաջ Վրաստանի համար»,- ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ինչպես ասաց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն։

«Առաջին հերթին սա ուշագրավ օր է Վրաստանի համար։ Սովորաբար, երբ մենք առաջարկում ենք թեկնածուի կարգավիճակ, ասում ենք, որ դեռ կան անելիքներ, առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեն: Սա մանրամասնորեն բացատրված է զեկույցում և առաջարկություններում, սակայն սա մեծ առաջընթաց է Վրաստանի համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։