Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. անհրաժեշտ է ԵՄ անդամակցության հավակնորդ երկրներին ավելի արագ մոտեցնել ԵՄ-ին
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. անհրաժեշտ է ԵՄ անդամակցության հավակնորդ երկրներին ավելի արագ մոտեցնել ԵՄ-ին

Պետք է ԵՄ ձգտող երկրներին ավելի արագ մոտեցնել Եվրամիությանը,- գրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «Թվիթերի» էջում։

Այսօր Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Աթենք, որտեղ Եվրամիության այլ բարձրաստիճան պաշտոնյաների և բալկանյան երկրների ղեկավարների հետ մասնակցելու է Հունաստանի վարչապետի կազմակերպած ոչ պաշտոնական հանդիպմանը։

Բանակցությունների գլխավոր թեման լինելու է բալկանյան երկրների եվրաինտեգրումը։

«Ուրախ եմ լինել Աթենքում՝ քննարկելու Արեւելյան եւ Արեւմտյան Բալկաններում մեր հարեւանների ու գործընկերների եվրոպական հեռանկարը։ Մենք կշարունակենք վերացնել պատնեշները մեր տարածաշրջանների միջև»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Աթենքում է սպասվում նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ուր նա կժամանի Հունաստանի վարչապետի հրավերով։