Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Եվրամիությունը մտադիր է մինչև 2027 թվականի վերջը լիովին հրաժարվել ռուսական գազից կախվածությունից

12:29, 06.10.2026

Եվրոպական միությունը մտադիր է մինչև 2027 թվականի վերջը լիովին հրաժարվել ռուսական գազից կախվածությունից: Այս մասին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ֆոն դեր Լայենի հայտարարությամբ՝ Եվրամիությունը չի հրաժարվի ռուսական գազի սպառումը դադարեցնելու ծրագրերից:

Նրա խոսքով՝ չորս տարի առաջ, երբ գազի ներմուծման 45%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին, Մոսկվան շանտաժի էր ենթարկում Եվրոպային:

«Եվրոպան միասնական մնաց և այս իրավիճակից ավելի ուժեղ դուրս եկավ»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Ֆոն դեր Լայենի փոխանցմամբ՝ այսօր ռուսական գազի մասնաբաժինը 45%-ից նվազել է մինչև 12%, իսկ եկող տարվա վերջին կհավասարվի զրոյի:

Ի գիտություն, 2027 թվականի հունվարի 1-ից Եվրամիությունում ամբողջությամբ կարգելվի ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը, սակայն պատժամիջոցների 21-րդ փաթեթի ընդունումից հետո ժամանակավոր բացառություն է պահպանվել երրորդ երկրներին գազի մատակարարման համար՝ հին պայմանագրերի համաձայն:

Նմանատիպ