Ուրսուլա ֆոն դեր Լայեն – Ընդհանուր բարօրության համար կապակցվածությունը պետք է լինի օրակարգում, շուտով կտեսնենք Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կապակցվածությունը Հարավային Կովկասում գործընկերների միջոցով

18:27, 16.05.2025

Ընդհանուր բարօրության համար կապակցվածությունը պետք է լինի օրակարգում։ Շուտով մենք կտեսնենք Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կապակցվածությունը Հարավային Կովկասում մեր գործընկերների միջոցով, – այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովում իր ելույթի ընթացքում։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընդլայնել տրանսպորտային ենթակառուցվածքները, առևտուրը, ստեղծել թվային կապեր։

«Ցանկացած ագրեսիայից ավելի ուժեղ է ընդհանուր բարօրությունը։ Եթե ցանկանում ենք դա իրագործել, կապակցվածությունը պետք է լինի օրակարգի բարձրագույն մակարդակում։ Մենք արդեն հնարավորություն ենք ստեղծել Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների, Մոլդովայի հետ։ Շուտով մենք կնայենք Սևծովյան տարածաշրջանին նոր եվրոպական ռազմավարությամբ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կապակցվածության օրակարգին՝ Հարավային Կովկասում մեր գործընկերների միջոցով։ Սա հիանալի տեսլական է, որի ուղղությամբ պետք է աշխատենք՝ ընդլայնելու տրանսպորտային ենթակառուցվածքները, առևտուրը, ստեղծելու թվային կապեր և մարդկանց միջև կապեր», – հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Նմանատիպ