Ուրո Կլեդեեբի-Շատիլի հատվածում վերականգնվել է միակողմանի երթևեկությունը
Ուրո Կլեդեեբի-Շատիլի հատվածում վերականգնվել է միակողմանի երթևեկությունը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Ժինվալի-Բարիսախո-Շատիլի միջպետական ավտոճանապարհի 90-106 կմ. (Ուրո Կլդեեբի-Շատիլի) հատվածում երթևեկությունը վերականգնվել է միակողմանի։ Այս փուլում ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ երեկ տեղացած առատ տեղումների հետևանքով ժայռային զանգվածի իջնելու պատճառով նշված հատվածով ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի մոտորատրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Բացի այդ, նույն ճանապարհի 53- 90 կմ. (Կորշա-Ուրո կլդեեբի) թույլատրվում է միայն բարձր անցողություն ունեցող տրանսպորտային միջոցները (երկու և ավելի վարող կամուրջներով), իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է: Ավտոճանապարհի 1-53 կմ. (Ժինվալի-Կորշա) հատվածում երթևեկությունն ազատ է։