Ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու փորձի փաստով ձերբակալվել է մեկ անձ
Քննչական ծառայությունը ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու փորձի փաստով ձերբակալել է մեկ անձի:
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, անօրեն սեփականացնելու նապտակով, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու փաստով ձերբակալել են մեկ անձի:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը խարդախ մտադրությամբ, կապ է հաստատել քաղաքացիներից մեկի հետ և նրան համոզել, որ որոշ գումար վճարելու դիմաց նրան աշխատանքի կտեղավորեր Գորիի մունիցիպալիտետում գործող հանրային հաստատություններից մեկում՝ բարձր վարձատրվող պաշտոնի:
Նշված հանցավոր մտադրությամբ, մեղադրյալը քաղաքացուց վերցրել է 3 500 դոլլար, երբ նրան ձերբակալել են:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 180-րդ հոդվածի 2-րդ մասով, որը պատժի տեսքով նկատի ունի 4-ից 7 տարվա ազատազրկում: