Ուրիշի գույքը վնասելու մեղադրանքով ոստիկանները մեկ անձի են ձերբակալել
Ուրիշի գույքը վնասելու մեղադրանքով ոստիկանները մեկ անձի են ձերբակալել

Ոստիկանության Թբիլիսիի դեպարտամենտի Իսանի-Սամգորիի գլխավոր բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ուրիշի գույքը վնասելու մեղադրանքով ձերբակալել են 1991 թվականին ծնված Թ.Խ.-ին։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳ նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ այս տարվա հուլիսի 23-ին հարբած Թ.Խ.-ն վնասել է 1983 թվականին ծնված Ք.Ա.-ին պատկանող ավտոմեքենան։

«Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում դեպքից մի քանի ժամ անց մեղադրյալը ձերբակալվել է։ Նախաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»,- նշված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։