Ուռեկիում, ծովում անհետացած երիտասարդ տղային փրկարարները հայտնաբերել են մահացած
Ուռեկիում, ծովում անհետացած երիտասարդ տղային փրկարարները հայտնաբերել են մահացած

Ուռեկիում, փրկարարները երիտասարդ տղային հայտնաբերել են ծովում՝ մահացած:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում հայտարարում են, որ օգոստոսի 15-ին Ուռեկիում, օգնություն էր անհրաժեշտ երկու երիտասարդ տղամարդու, ովքեր չէին կարողանում դուրս գալ ջրից:

Նրանց փոխանցմամբ, փրկարարներին հաջողվել է ծովից դուրս բերել մեկին, իսկ մյուսն անհետացել է ծովում:

«Երեկ ուշ երեկոյան հայտնաբերեցինք դին: Որոնողական աշախատանքներին ներգրավված էր 17 փրկարար, 4 սուզորդ, 6 լողորդ, ինչպես նաև՝ դրոն»,- նշում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: