Ուռեկիում կառուցվել է 450 աշակերտի համար նախատեսված հանրային դպրոց
Ուռեկիում կառուցվել է 450 աշակերտի համար նախատեսված հանրային դպրոց

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամն ավարտել է Օզուրգեթիի մունիցիպալիտետի Ուռեկի ավանում հանրային դպրոցի շինարարությունը։

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն ծանոթացել է Ուռեկիի նոր դպրոցին և ասել, որ, չնայած մարտահրավերներին, այսօր Ուրեկին արդեն ունի 450 աշակերտի համար նախատեսված ժամանակակից դպրոց՝ կառուցված՝ հաշվի առնելով բոլոր չափանիշները։

«Ավանդական ենթակառուցվածքների հետ մեկտեղ դպրոցը հագեցված է բացարձակապես բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով, որոնք անհրաժեշտ են սպորտային գործունեության, ստեղծագործական գործունեության, սննդի և պատշաճ ուսումնական գործընթացի համար։ Ըստ այդմ, Ուռեկին նոր ուսումնական տարին կդիմավորի նոր դպրոցով»,- ասել է Իրակլի Քարսելաձեն։

Իր իսկ պարզաբանմամբ՝ դպրոցը կառուցվել է միջազգային չափանիշներով և լիովին հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։

«Ակնհայտ է, որ դպրոցը լիովին հարմարեցված է հատուկ կարիքներով երեխաների համար, և հաշվի են առնված բոլոր անհրաժեշտ նորմերն ու չափորոշիչները»,- նշել է Իրակլի Քարսելաձեն։

Գերատեսչության տարածած տեղեկատվության համաձայն՝  կազմակերպվել են 24 դասասենյակ, լաբորատորիա, գրադարան, ուսուցման սենյակ, բժշկի կաբինետ, մարզասրահ, հավաքների դահլիճ, սանիտարական հարմարություններ, ճաշարան և բացօթյա մարզահրապարակ։ Բարեկարգվել է նաև դպրոցի հարակից տարածքը։ Նախարարությունից հայտնում են, որ Ուռեկիի դպրոցի շինարարական աշխատանքները պետբյուջեից ֆինանսավորվել են 13,7 մլն լարիով։

Ուռեկիի դպրոցը տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը դիտել է պետական ​​հանձնակատար Գիորգի Ուրուշաձեի, Օզուրգեթիի քաղաքապետ Ավթանդիլ Թալակվաձեի և տեղական իշխանության այլ ներկայացուցիչների հետ։