Այսօրվանից Ուռեկիի շտապ օգնության կլինիկայում շահագործվել է տենդի կենտրոն: Բռնազավթված տարածքների փախստականների, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան և Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեն ուսումնասիրել են կլինիկան և տեղում ծանոթացել տիրող վիճակին:
Կլինիկայում մոբիլիզացված է 21 մահճակալ և 4 շնչառական սարք: Անհրաժեշտությունից ելնելով նախատեսվում է դրանք ավելացնել:
«Գուրիայում, բարեբախտաբար, դեպքերի թիվը քիչ է, սակայն պատրաստակամության համար կարևոր է, որպեսզի լինի տենդի կենտրոն: Աջարիան ևս, իհարկե, պատրաստ է, որ անհրաժեշտության դեպքում Գուրիայից, ինչպես նաև ջերմություն ունեցող և կորոնավարակակիր պացիենտներին ընդունի և Հանրապետական հիվանդանոցն առավելագույնս պատրաստվում է բոլոր տիպի պացիենտներ ընդունելու համար: Այս կենտրոնը կլինի միջանկյալ, շատ կարևոր կայան»,- հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան:
Թամար Գաբունիայի խոսքով, շրջանում տենդի կենտրոն բացելը կապված համաճարակային վիճակի հետ: