Ուրախ ենք, որ մայիսի 17-ին ոստիկանությունը պաշտպանել է ակցիայի մասնակիցների անվտանգությունը. Դենիել Հոլտգեն
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Դենիել Հոլտգենի հայտարարությամբ, ողջունելի է, որ ոստիկանությունը պաշտպանել է Վրաստանում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ անցկացված ակցիայի մասնակիցերի անվտանգությունը:
«Ուրախ ենք, որ օրվա ավարտին Թբիլիսիում անցկացվել է ցույց և ոստիկանությունը պաշտպանել է ակցիայի մասնակիցների անվտանգությունը»,- հայտարարել է Հոլտգենը՝ Առաջին ալիքի հետ զրույցում:
Իսկ մինչ այդ, Դենիել Հոլտգենը վրաստանյան մայիսի 17-ի իրադարձություններին է արձագանքել «թվիթեր» սոցիալական ցանցում: Նրա խոսքով, իշխանությունը պետք է ապահովի, որ բոլոր քաղաքացիները իրականացնեն սեփական իրավունքները: