ՈՒրախ եմ, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է երկրի Եվրամիությանը անդամագրվելուն. Անդրես Մամիկինս
Վրաստանը Հարավային Կովկասում առաջատար երկիր է և դա չի արտահայտվում միայն Եվրամիության դրոշի ցուցադրմամբ,-այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի զեկուցող Անդրես Մամիկինսը:
Թբիլիսիում այցով գտնվող Անդրես Մամիկինսը հանդիպել է խորհրդարանի Եվրոպայի հետ ինտեգրման կոմիտեի նախագահ Թամար Խուլորդավայի հետ:
Նրա խոսքերով բարեփոխումների անցկացմամբ և հասարակությունում իրականացրած փոփոխություններով, Վրաստանը առաջատար երկիր է:
Մամիկինսի խոսքերով, նա ուրախ է, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է երկրի Եվրամիությանը անդամագրվելուն:
Մամիկինսը այսօրևեթ հանդիպելու է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, ինչպես նաև ոչկառավարական կազմակերպությունների և ոչխորհրդարանային ընդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan