ՈՒրախ եմ, որ կայանալու է բանավեճ, ընդունելու ենք բանաձև և վրաց ժողովրդին հայտնելու ենք մեր աջակցությունը. Կլեր Մուդ
ՈՒրախ եմ, որ կայանալու է բանավեճ, ընդունելու ենք բանաձև և վրաց ժողովրդին հայտնելու ենք մեր աջակցությունը,-այս հայտարարությունը, առաջին ալիքի հետ զրույցում արել է Եվրախորհրդարանային Կլեր Մուդը:
Նրա խոսքերով, Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Վրաստանի տարածքից:
«Բանաձևում շատ հստակեցված է Եվրախորհրդարանի դիրքորոշումը: Մենք ասում ենք, որ Եվրամիության մոնիտորինգի առաքելությունը պետք է ունենա բռնազավթված տարածաշրջաններում գործելու հհնարավորություն: Պետք է դադարեցվեն «Հարավային Օսիայում» և Աբխազիայում բնակվող մարդկանց իրավունքների խախտումները, պետք է պաշտպանված լինեն մարդու հիմնարար իրավունքները:
Եվրախորհրդարանը ողջունում է և աջակցում Վրաստանի կառավարության խաղարարար նախաձեռնությությանը: Եվրախորհրդարանը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանին, կատարել ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Վրաստանի տարածքից:
Օգոստոսյան պատերազմից 10 տարի անց վերքերը չեն սպիացել, պատերազմի հետևանքները ծանր են, փախստականներին հնարավորություն չի տրվում վերադառնալ իրենց տներ, Ռուսաստանը ապակայունություն է ստեղծում տարածաշրջանում: Եվրախորհրդարանը հիշում է և չի մոռանա 2008 թվականի պատերազմը: Մենք դատապարտում ենք Ռուսաստանի ագրեսիվ քայլերը և ասում, որ այսպես շարունակել չի կարելի: ՈՒրախ եմ, որ կայանալու է բանավեճ, ընդունելու ենք բանաձև և մեկ անգամ ևս մեր աջակցությունն ենք հայտնելու վրաց ժողովրդին»,-հայտարարել է Կլեր Մուդը:
Եվրախորհրդարանային Կլեր Մուդը հայտարարել է նաև, որ բանաձևում լինելու է Արչիլ Տատունաշվիլիի ազգանունը:
«Արչիլ Տատունաշվիլիի ազգանունը գրվելու է բանաձևում: Մենք բազմաթիվ անգամ դատապարտել ենք այդ պատահարը: Շատ ծանր գործ է և ցավակցում եմ վրաց ժողովրդին: Մենք ծանոթացել ենք Վրաստանում իրականացրած փորձաքննության արդյունքների հետ: Ինձ ցնցել է պատահարը: Եվրախորհրդարանը պարտավոր է ասել, որ այն ինչ տեղի է ունեցել դա անընդունելի է: Ես ցավակցում եմ նրա ընտանիքին, կիսում նրանց ցավը և ցավակցում եմ վրաց ժողովրդին»,-նշել է Կլեր Մուդը:
Եվրախորհրդարանում, այսօր Վրաստանի հարցով տեղի է ունենալու բանավեճ: Խորհրդարանում խոսքով հանդես է գալու, Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Վրաստանի բռնազավթված տարածաշրջանները Ռուսաստանի ներխուժելուց 10 տարի անց թեմայով: Բացի այդ, Եվրախորհրդարանը ծրագրում է Վրաստանի մասին ընդունել բանաձև, որը վերաբերում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմին: Բանաձևը քվեարկության է դրվելու հունիսի 14-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan