«Ուոլ Սթրիթ Ջորնալ» - Եվրամիությունն աշխատում է Ուկրաինային ռազմական օգնության նոր ծրագրի վրա, որը նախատեսում է նոր հիմնադրամի ստեղծում
«Ուոլ Սթրիթ Ջորնալ» - Եվրամիությունն աշխատում է Ուկրաինային ռազմական օգնության նոր ծրագրի վրա, որը նախատեսում է նոր հիմնադրամի ստեղծում

Եվրամիությունն աշխատում է Ուկրաինային ռազմական օգնության նոր ծրագրի վրա։ Ինչպես գրում է «Wall Street Journal» հրատարակությունը, նոր պլանը նախատեսում է ստեղծել նոր հիմնադրամ, որտեղ 2024 թվականին Խաղաղության եվրոպական հիմնադրամից կփոխանցվի 6,5 միլիարդ եվրո, իսկ հիմնադրամը հաջորդ տարիներին կհամալրվի 5-5 միլիարդ եվրոյով:

Հիմնադրամում առկա միջոցներով ԵՄ անդամ երկրներին կփոխհատուցվի առաջիկա տարիներին Ուկրաինային տրամադրվող տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական օգնությունը։

Նշված նախաձեռնության քննարկումը կսկսվի առաջիկա օրերին, և այն կքննարկվի նաև փետրվարի 1-ին կայանալիք Եվրամիության խորհրդի արտահերթ գագաթնաժողովում։