Ուլֆ Քրիստենսոն - Շվեդիան պատրաստ է ստանձնել եվրատլանտյան անվտանգության պատասխանատվության իր բաժինը
Ուլֆ Քրիստենսոն - Շվեդիան պատրաստ է ստանձնել եվրատլանտյան անվտանգության պատասխանատվության իր բաժինը

Պատմական օր է, ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների խորհրդարաններն աջակցել են Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին,- այս մասին սոցցանցում գրում է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստենսոնը։

Նրա խոսքով՝ Շվեդիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել դաշինքի անդամների անվտանգության համար։

«Այսօր պատմական օր է։ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների խորհրդարաններն աջակցել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Շվեդիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Եվրատլանտյան անվտանգության համար»,- գրում է Ուլֆ Քրիստենսոնը։