Ուկրաինայում զոհված Վրաստանի երկու քաղաքացիների աճյունները տեղափոխել են հայրենիք
Ուկրաինայում զոհված Վրաստանի երկու քաղաքացիների աճյունները տեղափոխել են հայրենիք

Ուկրաինայում զոհված Վրաստանի երկու քաղաքացիների՝ Գիա Բերիաշվիլիի և Դավիթ Ռատիանիի աճյունները վերադարձրել են հայրենիք։

Զոհված մարտիկներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հավաքվել էին շարքային քաղաքացիներ։ Քաղաքացիները ծնկաչոք և մոմերով դիմավորեցին զոհվածների աճյունների վերադարձմանը։

Օդանավակայանում էր գտնվում նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին։

Վրացի մարտիկներ Գիա Բերիաշվիլին և Դավիթ Ռատիանին զոհվել են մարտի 18-ին Կիևի մերձակայքում գտնվող Իրպեն քաղաքի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ։ Նրանց կհուղարկավորեն զինվորական պատվով։