Ուկրաինայում զոհված վրացի մարտիկներ Զազա Բիծաձեի և Ալիկա Ցաավայի աճյունները տեղափոխել են հայրենիք
Ապրիլի 16-ին Ուկրաինայում ռուսական օկուպացիոն ուժերի դեմ պայքարում զոհված վրացի մարտիկներ Զազա Բիծաձեի և Ալիկա Ցաավայի աճյունները տեղափոխել են հայրենիք։
Նրանք աճյունները Ուկրաինայից Լեհաստանի մայրաքաղաքով տեղափոխվել են Վրաստան։
Մեկ օր շուտ Վրաստան են տեղափոխել Ուկրաինայում ապրիլի 16-ին Զազա Բիծաձեի և Ալիկա Ցաավայի հետ զոհված մարտիկ Արկադի Կասրաձեյի աճյունը:
Օրեր առաջ Ուկրաինայում տեղի է ունեցել բոլոր երեք զոհերի քաղաքացիական հոգեհանգիստը։
Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ պայքարում ընդհանուր առմամբ զոհվել է ինը վրացի կամավոր մարտիկ։