Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Ռատի Շուրղաիայի դին տեղափոխվել է հայրենիք
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Ռատի Շուրղաիայի դին տեղափոխվել է հայրենիք

Ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ևս մեկ վրացի մարտիկ Ռատի Շուրղաիայի դին տեղափոխվել է հայրենիք։ Քաղաքացիները հավաքվել էին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մարտիկին։

Ռուսական բանակի հետ մարտում ստացած ծանր վնասվածքների պատճառով Ռատի Շուրղայան երկու անգամ ուղեղի ցնցում է ստացել։ Ուկրաինայում որոշ վրացի մարտիկների խոսքով՝ Շուրղայան չի ավարտել բուժումը և շարունակել է մասնակցել մարտական ​​գործողություններին, ինչի պատճառով նրա առողջական վիճակը վատացել է։

Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է 11 վրացի՝ Դավիթ Ռատիանին, Գիա Բերիաշվիլին, Բախվա Չիքոբավան, Դավիթ Գոբեջիշվիլին, Դավիթ Մենաբդիշվիլին, Նիկոլոզ Շանավան, Արկադի Կասրաձեն, Ալիկա Ցաավան, Զազա Բիծաձեն, Տատո Բիգվավան և Ռատի Շուրղայան։