Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Ջամբուլաթ Խոփերիայի աճյունը տեղափոխվել է հայրենիք
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Ջամբուլաթ Խոփերիայի աճյունը տեղափոխվել է հայրենիք

Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Ջամբուլաթ Խոփերիայի աճյունը տեղափոխվել է Վրաստան։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում էին նրա ընկերները, քաղաքական գործիչներն ու հարազատները։

25-ամյա Ջամբուլատ Խոփերիան պատերազմի առաջին իսկ օրերից կռվել է Ուկրաինայում։ Ռմբակոծություններից մեկի ժամանակ նա թունավորվել է քիմիական նյութով, բուժումն անարդյունավետ է եղել, վրացի մարտիկը մահացել է հիվանդանոցում դեկտեմբերի 1-ին։ Նրան կտեղափոխեն հայրենի տուն՝ Գուրիայի Գվիմրալաուրի գյուղ։

Փետրվարի 24-ից մինչ օրս 33 վրացի մարտիկ զոհվել են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքով։