Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Իրակլի Քուրցիկիձեի աճյունը տեղափոխվել է Վրաստան
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ, 25-ամյա Իրակլի Քուրցիկիձեի աճյունը այսօր վաղ առավոտյան տեղափոխվել է Վրաստան։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, ընկերները, քաղաքական գործիչներն ու հարազատները։
Ընտանիքի անդամների խոսքով՝ Իրակլի Քուրցիկիձեն զոհվել է հարձակողական գործողության ժամանակ զինտեխնիկայի պայթյունից։ Քուրցիկիձեն Ուկրաինայում կռվում է 2022 թվականի մայիսից։
2022 թվականի փետրվարից մինչ այժմ ուկրաինական պատերազմում զոհվել է ավելի քան 50 վրացի կամավոր։
Իրակլի Քուրցիկիձեին օդանավակայանից կտեղափոխեն Ռուսթավիի իր տուն և կհուղարկավորեն շաբաթ օրը։